«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Խփի՛ր զանգերդ Հայոց առաքելական եկեղեցի

Խփի՛ր զանգերդ Հայոց առաքելական եկեղեցի
01.10.2023 | 15:50

Նիկոլն արդեն խոստացել է՝ երկիրը թողնել առանց բանակի (Հայաստանն իր բոստանն է ու՛մ, ի՛նչ ուզում խոստանում է) չե՞ք հիշում՝ էս վերջերս հայտարարեց․ «Չի՛ լինելու խաղաղություն, քանի դեռ սահմանին զինվոր կա կանգնած»։

Դրանից բաց էլ ասել կլինի՞։

Հազար տարի պետականություն չենք ունեցել։ Ռուսաստանը տվեց մեզ պետականություն և իր հովանու տակ պահում էր։ Մեր թշնամիներին ծախված դեղին թերթի մի բոմժ քայլ առ քայլ ոչնչացնում է Հայաստանը, և սարի պես թիկունք կանգնած դավաճանին օգնում են խորհրդարանն ու ոստիկանությունը՝ բոլորն էլ հայեր։

Սա և՛ խայտառակություն է, և՛ արժանապատվության համապարփակ բացակայություն, և՛ դարակազմիկ ողբերգություն։

Հազար անգամ ժողովրդին կոչեցինք, որ ոտքի ելնի և իշխանությունն առնի ճիվաղի ձեռքից, հանգուցյալն անգամ ոտքի կելներ, սակայն ժողովուրդը շարունակում է մնալ քնած։

Արթնացնելու մի ելք եմ տեսնում միայն, որ եկեղեցին առավոտից մինչև երեկո և երեկոյից մինչև լուսաբաց, առանց ընդհատելու խփի զանգերը։

Խփիր զանգերդ, Հայոց առաքելական եկեղեցի։

Հայրենիք ենք կորցնում, խփիր ուժգին զանգերդ եկեղեցի․․․

Պատրիկ ԱՐՏԵՄԻ

Դիտվել է՝ 1793

Մեկնաբանություններ